Войти
  • Зарегистрироваться
  • Запросить новый пароль
Дебютная постановка. Том 1 Дебютная постановка. Том 1
Мертвый кролик, живой кролик Мертвый кролик, живой кролик
К себе нежно. Книга о том, как ценить и беречь себя К себе нежно. Книга о том, как ценить и беречь себя
Родная кровь Родная кровь
Форсайт Форсайт
Яма Яма
Армада Вторжения Армада Вторжения
Атомные привычки. Как приобрести хорошие привычки и избавиться от плохих Атомные привычки. Как приобрести хорошие привычки и избавиться от плохих
Дебютная постановка. Том 2 Дебютная постановка. Том 2
Совершенные Совершенные
Перестаньте угождать людям. Будьте ассертивным, перестаньте заботиться о том, что думают о вас другие, и избавьтесь от чувства вины Перестаньте угождать людям. Будьте ассертивным, перестаньте заботиться о том, что думают о вас другие, и избавьтесь от чувства вины
Травница, или Как выжить среди магов. Том 2 Травница, или Как выжить среди магов. Том 2
Категории
  • Спорт, Здоровье, Красота
  • Серьезное чтение
  • Публицистика и периодические издания
  • Знания и навыки
  • Книги по психологии
  • Зарубежная литература
  • Дом, Дача
  • Родителям
  • Психология, Мотивация
  • Хобби, Досуг
  • Бизнес-книги
  • Словари, Справочники
  • Легкое чтение
  • Религия и духовная литература
  • Детские книги
  • Учебная и научная литература
  • Подкасты
  • Периодические издания
  • Школьные учебники
  • Комиксы и манга
  • baza-knig
  • Классическая проза
  • Ваграм Оганджанян
  • Երեսունյոթերրորդ միջօրեականի առեղծվածը
  • Читать онлайн бесплатно

Читать онлайн Երեսունյոթերրորդ միջօրեականի առեղծվածը

  • Автор: Ваграм Оганджанян
  • Жанр: Классическая проза, Историческая литература, Научная фантастика
Размер шрифта:   15
Скачать книгу Երեսունյոթերրորդ միջօրեականի առեղծվածը

Երեսունյոթերրորդ միջօրաեկանի առեղծվածը

1

Ուզում եմ մի փոքրիկ զրույց սկսել, մի շատ լուրջ թեմայի շուրջ, որը համարյա թե անտեսված է հայկական մեդիա դաշտում:

Համարյա թե 15 տարի է ինչ գտնվում եմ Սոցցանցերում, դիտում եմ շատ նյութեր Յութուբում, որտեղ հազար ու մի թեմաներ են ամփոփվում, բայց ցավոք, մեր վիրտուալ հայկական տարածքում չհանդիպեցի անձնավորությունների, ովքեր կարող էին բոլոր, աշխարհում թե Հայաստանում կատարվող իրադարձությունները մի ընդհանուր հայտարարի բերել և բացատրել այս ամբողջի իմաստը, գտնել այս ամենի «կորիզը», որը կբացի բոլորի աչքերը և հասկանալի կդարձնի թե ինչու է այս ամենը կատարվում, առավել ևս մեզ հետ կամ մեր հարևանների:

Սկսեմ մի քիչ հեռվից: Շատ տարիներ առաջ, լուրջ խնդիրներ ունեի արյան ճնշման հետ, թե սիստալիկ թե դիեստալիկ: Վերջինս ավելի շատ էր նեղացնում ինձ, 90-ից միշտ բարձր էր, առանձնապես գիշերները, երբ քնում էի: Որոշ բժշկական սարքեր կրելուց հետո, երբ օրվա ընդացքում չափեցին սրտիս աշխատանքն ու ճնշումը, սրտի բժիշկը դեղ նշանակեց և ասաց, որ պարտադիր պիտի ընդունեմ: Սկսեցի հսկողության տակ առնել արյան ճնշումս, անընդհատ չափել և ընդունել այդ դեղը, որը «Էկվատոր» էր կոչվում և քնելուց առաջ ընդունել, նշանակված դոզայով:

Շատ թե քիչ ժամանակ անցավ, թե թվաց, որ արդեն ինձ մոտ ամեն ինչ կարգին է, չեմ հիշում, դադարեցի այդ դեղը օգտագործել, մինչև նորից չհայտնվեցի հիվանդանոցում:

Բուժող բժիշկը, հետազոտելով նախկին նշանակումները, հարցրեց. «Էկվատորը ընդունու՞մ եք ամեն օր, քնելուց առաջ, ինչպես մի տարի առաջ նշանակել էին ձեզ»:

Իհարկե, պատասխանեցի. «Ոչ»:

Հաջորդ հարցը ավելի հետաքրիքիր էր. «Իսկ երբ նշանակել էին այդ դեղը ձեզ, նշանակող բժիշկը չէր բացատրել դրա պարտադիր ընդունելու անհրաժեշտությունը»:

«Չէ, իհարկե,-պատասխանեցի,– ուղակի նշանակել էր, որոշ ժամանակ օգտագործեցի և դադարեցի օգտագործել»:

«Դեհ, պարզ է,-խոսեց նա,– եթե ինձ էլ այդպես նշանակեին և չբացատրեին, չհամոզեին ինձ, թե ինչու է կարևոր այդ դեղի ընդունումը, էս էլ կդադարեի օգտագործել: Իսկ հիմա ուշադիր լսիր ինձ»…

Եվ փորցառու բժիշկը սկսեց բացատրել ինձ: Նրանից իմացա, որ մեր օրգանիզմի անոթները (նրանց բջիջները), սրտի և բոլոր օրգանների պես ևս սնվում են արյունով: Անոթների պատերի ներսում կան փոքրիկ անցքեր, որոնց միջոցով անոթներն էլ հենց սնվում են արյունով: Երբ արյան «ցածր» ճնշումը, այսինքն, երբ սրտի փորիկները չեն սեղմվում, սիրտը թուլացած վիճակում է, այդ դիեստալիկ ճնշումը պիտի լինի 90-ից ցածր: Միայն այդ դեպքում են բաց վիճակում այդ անցքերը և արյունը ներ է թափանցում անոթների պատերի և սնում նրա բջիջներին: Իսկ Եթե արդեն 90-ից բարձր է, առավել ևս 100 և բարձր, այդ անցքերը փակվաում են և անոթները դադարում են սնվել: Որի հետևանքով նրանք ավելի են սկսում նեղանալ, օրեցօր ավել են ենթարկվում դիստրոֆիայի: Դրա հետևանքով, արյան ճնշումը, օրգանիզմում սկսում է էլ ավելի բարձրանալ, նեղացած անոթների պատճառով և վաղ թե ուշ հիվանդին հասցնում է ինսուլտի կամ ինֆարկտի:

Բժշկի բացատրությունը պարզ ու հասկանալի էր, տրամաբանական ու համոզիչ: Ու այդ օրվանից, առայսօր, այդ դեղը սկսեցի օգտագործել և իջեցնել ճնշումս, երբ 90-ից բարձրանում էր:

Ինչու՞ երկարացրի ասելիքս, այս կողմնակի, անձնական պատմությամբ: Ասեմ: Դժվար է մարդուն խորհուրդների միջոցով ստիպել անել որևէ բան, եթե չի հաջողվել համոզել նրան:

Այն, ինչի մասին ձեզ պիտի պատմեմ, կարելի էր կարճ պոստուլատներով գրել, ինչպես ասենք «Մովսեսի 10 օրենքները», բայց դա չի ընդունվի: Կամ ասենք, Նոյի պես հայտարարեի, որ «ջրհեղեղ է սպասում և հարկավոր է տապան կառուցել, փրկվելու համար»: Եվս չի աշխատի, ինչպես չաշխատեց Նոյի օրոք: Ինչու՞: Կարծեմ վերևում արդեն բացատրել եմ, որովհետև խորհուրդներ տալը, անգամ ճշմարտությունը ասելը ավելի հեշտ է, քան այդ ճշմարտությունը ապացուցելն ու մարդկանց համոզելը:

Սա դեռ որպես նախաբան մեր փոքրիկ, բայց լուրջ զրույցից առաջ: Հաջորդ զրույցում կանդրադառնամ մեր զրույցի բուն թեմային, որը կտա պատասխաններ, այն հարցերին, թե ինչ է մեզ սպասում և ինչ ենք պարտավոր անելու:

Հ.Գ. Բայց ուզում եմ բոլորիդ զգուշացնել, ով արյան ճնշման հետ խնդիրներ ունի, առանց ձեր բուժող բժշկի չընդունել իմ նշած դեղը և ոչ էլ նրա խորհուդները, քանի որ ամեն մի մարդ և նրա հիվանդությունները միշտ յուրահատուկ են: Կարող է փոխվել նաև ժամանակի ընթացքում բուժման մեթոդներն ու անգամ տեսությունը տվյալ հիվանդության մասին: Սա 2007 թվի դեպք էր:

2

Մեր այս զրույցին լուրջ երանգներ տալու համար, նորից սկսեմ մի քիչ հեռվից ու հաջորդ անձնական պատմությունից:

2013 թ. փետրվար ամսի սկզբներին ծառայությունից արձակուրդ էի վերցրել: Ապրում էի ՌԴ Չելյաբինսկ քաղաքում, ընտանիքով: Որդիս արդեն ավարտել էր Հարավ Ուրալյան պետական համալսարանը և տեղափոխվել, որպես մասնագետ, աշխատելու Սամարա քաղաքում: Չելյաբինսկում մնացել էինք կինս ու 2 տարեկան աղջնակս:

Շտապ ու կարևոր գործերով պիտի էս էլ գնայի Սամարա, որտեղ որդիս էր ու կնոջս բարեկամներն էին ապրում: Սկսեցի համոզել կնոջս, որ ինքն էլ ինձ հետ գա Սամարա: Ոչ մի կերպ չէր ուզում գալ, չէր ուզում 2 տարեկան փոքրիկին, ձմռան ցրտերին «փորձության ենթարկեր», ինչպես ինքն էր ասում:

Իմ փաստարկները ավելի կարևոր էի համարում, որ պիտի գա հետս, քանի որ իրենց մնալը Չելյաբինսկ քաղաքում, շատ վտանգավոր էր:

Արդեն 2 ամիս է փորձում էի համոզել, որ մեծ փորձանք է սպասում քաղաքին, երկնքից պիտի մետիորիտ ընկնի: Անգամ, արդեն օրն էի անընդհատ կրկնում, փետրվարի 15-ին: Այս զրույցը շատ էր ջղայնացնում կնոջս, չէր հավատում ոչ մի իմ խոսքին: Ինչպես ասում են «Սեփական հայրենիքում մարգարեներ չեն լինում» առավել ևս ընտանիքում:

Բայց, հանգստացնեմ դյուրահավատներին, իմ կողմից նշած այդ օրը մարգարեիություն չէր, այլ զուտ մաթեմատիկական հաշվարկներ էին և բազմաթիվ, իմ կողմից ստացած տեղեկատվությունների անալիզ ու տրամաբանական ենթադրությունների հետևանք:

Ստիպված, առանց իրենց մեկնեցի: Մոտենում էր ամսի 15-ը:

Օր առաջ մտա մի փայտաշեն ուղափառ եկեղեցի, մոմ վառեցի և աղոթեցի Չելյաբինսկում թողած իմ հարազատների համար: Շատ անհանգիստ էի:

Փետրվարի 15-ին, վաղ առավոտյան, հեռախոսս զանգեց: Մի հայ գործարար էր, Արոյան Ռուբեն անունով: Սկսեց հարցուփորձ անել ինձ, թե ինչ է կատարվում Չելյաբինսկում: Ինքը այդ ժամանակ Մոսկվայում էր գտնվում և կարծում էր ես Չելյաբինսկում եմ, ուզում էր տեղեկատվություններ ստանալ, քաղաքում կատարվող իրադարձություններից:

Իրենից էլ իմացա, որ քաղաքի մոտ, երկնքում հզոր պայթյուն է եղել, բազմաթիվ շենքերի պատուհաններ են ջարդվել, պատեր են փլվել տիեզերքից ընկած մետիորիտի պատճառով:

Իսկույն տուն զանգեցի, պարզվեց, որ մերոնց ոչինչ չի պատահել, ուղակի վախեցել էին պայթյունի ձայնից:

Փետրվարի 15-ի մասին, մինչ այդ ոչ մի տեղ չէի կարդացել, ոչ մեկից չէի լսել ու չգիտեի, կա՞ր արդյոք որևԷ մեկը, որ ևս ինձ պես ենթադրում էր, որ կկատարվի այդ դեպքը, չգիտեմ:

Հետագայում նման մի քանի դեպքեր էլ եղան և կատարվեցին իմ սպասելիք օրերին կամ նրանց շատ մոտ: Որից հետո, որոշեցի, որ ես պարտավոր եմ մարդկանց զգուշացնել սպասելիք վտանգների մասին: Բայց, ինչպես ասացի, զգուշացնել կամ խոսել սպասելիք վտանգների մասին կամ խորհուրդներ տալ, դա դեռ բավարար չէ, եթե իրոք ուզում ես որ խոսքերդ, խորհուրդներդ տեղ հասնեն և մարդիկ օգտագործեն քո խորհուրդները, ի օգուտ իրենց, պարտավոր ես անպայման համոզել, ապացուցել փաստերով ու փաստարկներով, հաշվարկներով և այդ ամենը դնել նրանց առաջ:

Շատ քչերն են ցավոք հավատը որպես հիմք ընդունում, նրաց հարկավոր տեսնել իրենց աչքերով, լսել իրենց ականջներով: Այդպես եղել է ու այդպես էլ կմնա…

3

Երկար տարիներ ուսումնասիրում էի Հայոց պատմությունը բնօրինակներով: Եվ այդ բնօրինակները կարդալիս, շատ էի զարմանում, թե ինչքան է այն հետաքրքիր և ինչքանով է տարբերվում մեր պատմության դասագրքերից:

Ուսումնասիրելով տարբեր պատմական մեծ իրադարձություններ, որոնք վերաբերվում էին պատերազմների, ազգերի ու ժողովուրդների միգրացիայի, հայտնաբերեցի մի շատ հետաքրքիր օրինաչափություն, կապված այդ իրադարձությունների նախապատճառների հետ: Ասենք, ինչու՞ սելջուկները կամ մոնղոլ թաթարները սկսեցին իրենց արշավանքները դեպի արևմուտք: Ի՞նչ էին նրանք կորցրել մեր տարածքներում կամ ինչն է ստիպել նրանց այդպիսի հեռավոր արշավանքներ սկսել: Կամ, ասենք ինչու՞ պատերազմներ սկսեցին աշխարհով մեկ 17-րդ դարի սկզբին, պարսիկների և թուքերի միջև, լեհերի ու ռուսների և այլն: Ինչու՞ Շահ Աբբաս արքան տեղահանեց հայերին:

Եվ ահա գտա այդ աննշան կապը, որի մասին համարյա թե չէր շեշտվում այդ պատմությունների մեջ, բայց այն կար, այն մասնիկը, որն էլ հենց հանդիսացել էր այդ ամենի պատճառը: Եվ գիտե՞ք թե ինչն էր դա: Ասեմ: Երկրգնդի կլիմայական փոփոխությունները, երաշտը, բերքերի ու սննդի պակասը անբարենպաստ եղանակների պատճառով: Երկրներն ու թագավորությունները սննկանում էին վատ եղանակների պատճառով, մարդիկ սովամահ էին լինում, կատարվում էին սարսափելի բաներ: Եթե ձեզանից որևէ մեկը կարդացել է Առաքել Թավրիզեցու «Պատմությունների գիրքը», երևի հիշի թե ինչպիսի ահռելի երաշտ էր սկսել աշխարհով մեկ, 17-րդ դարի սկզբին: Նա նկարագրում էր անգամ մարդակերության դեպքեր մեր տարածքներում, նույնիսկ չեմ ուզում հիշեցնել այդ տեսարանների մասին, որը նկարագրում էր ականատես պատմիչը:

Այսպիսով, երևի կռահեցիք թե ինչ մասին է մեր զրույց թեման, բայց դեռ մի շտապեք հետևություններ անել և որոշել, արժե՞ արդյոք շարունակել կարդալ այս ամենը: Խոստանում եմ, որ ամենից հետաքրքիրը դեռ առջևում է:

Ասեմ, ահա, այսպիսի մի բան: Ձեզանից ամեն մեկը, ասենք, իր գրպանում, կամ մի տուփի մեջ ունի խճանկարի կամ պազլների, ինչպես հիմա են ասում, կտորներ: Դա ասենք ձեր գիտելիքներն են, որոնք ստացել էիք դպրոցական միջնակարգ կամ բարձրագույն կրթության ժամանակ. մաթեմատիկա, ֆիզիկա, բուսաբանություն, աշխարհագրություն, պատմություն, գրականություն, քիմիա և այլն: Նրանք առանձին-առանձին թափված են այդ տուփի մեջ կամ գրպանում, իրար հետ չեն խոսում, միասին ոչինչ չեն ասում: Մեր զրույցից հետո, հանկարծ, հայտնաբերելու եք, որ ձեր այդ գիտելիքները սկսելու են կապվել իրար հետ, սկսելու են հետաքրքիր պատկերներ կազմել և դուք սկելու եք տեսնել իրականությունը այլ աչքերով, նոր հայտնաբերություններ եք անելու, նոր գաղտնիքներ են բացվելու ձեր առջև և սկսելու եք զարմանալ: Զարմանալ, որ ճշմարտությունը ձեր աչքերի առջև էր, ձեր քթի տակ, բայց դուք, չգիտես թե ինչու չտեսաք: Չտեսաք, որովհետև, նրանք, ովքեր փորձում էին թաքցնել այդ գիտելիքները ձեզանից, հատուկ բաց տեղ էին դրել ու այնքան են անիմաստ բաներ խոսել այդ ճշմարտության մասին, որ դուք ձանձրացել եք դրանից, դադարել եք մտածել այդ մասին ու լուրջ ընդունել: Եվ այսպիսով, նրանք հասել են իրենց նպատակին, թուլացրել են ձեր զգոնությունը և շահավետ օգտագործում են ձեր դեմ, ի օգուտ իրենց շահերի:

Продолжить чтение
© 2017-2023 Baza-Knig.club
16+
  • [email protected]